Թուրքիայում Աթաթուրքի արձանը կոտրելու համար քաղաքացի է կալանավորվել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

թուքիա

Վերջին տարիներին Թուրքիայում աճում են հանրապետության հիմնադիր, առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանների, կիսանդրիների, պատկերների նկատմամբ կատարված տարատեսակ «հարձակումները»։ Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

Այդպիսի մի դեպք գրանցվել է Չանքըրըի Օրթա շրջանի դպրոցներից մեկում։ Մի քաղաքացի հարձակվել է դպրոցի բակում տեղադրված Աթաթուրքի արձանի վրա՝ կոտրելով այն։ 

Միջադեպի կապակցությամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված հետաքննության և օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել է արձանը կոտրած անձը։ Վերջինս կալանավորվել է։ 

 --00—ՄՀ