Անցկացվել են զորամասերի սպա-իրավաբանների հավաքներ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

ՊՆ

Զորամիավորումներից մեկում հոկտեմբերի 19-ից 20-ը անցկացվել են ենթակա զորամասերի սպա-իրավաբանների հավաքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Քննարկվել են իրավական-դաստիարակչական աշխատանքների արդյունավետությունը և զինծառայողների իրավագիտակցության մակարդակը բարձրացնելուն ուղղված մի շարք հարցեր։

--00--ԱԹ