5 անձի մահվան պատճառ դարձած «Գազելը» պատկանում է ֆիզիկական անձի, բանվորների է տեղափոխել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

կոլաժ

ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինն (ՔՏՀԱ) ի պատասխան լրատվամիջոցներից մեկի հրապարակմանը, որում տեսչական մարմինը մեղադրվում է այսօր վթարի ենթարկված տրանսպորտային միջոցի շահագործման ենթակա լինելու փաստը չստուգելու մեջ, հետևյալ պարզաբանումն է տարածել.

«Գյումրու ավտոճանապարհի 50 կմ հատվածում վթարի ենթարկված «Գազել» մակնիշի մարդատար ավտոմեքենան չի հանդիսանում երթուղի սպասարկող կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոց, այլ այն պատականում է ֆիզիկակական անձի, որը տեղափոխելիս է եղել բանվորներ, իսկ Տեսչական մարմինը ֆիզիկական անձանց պատկանող տրանսպորտային միջոցները ստուգելու  գործառույթ չունի։

 Հորդորում ենք զերծ մնալ դժբախտ պատահարի հանգամանքների վերաբերյալ ցանկացած տիպի շահարկումներից, սպասել դեպքի առնչությամբ իրականացվող քննության ավարտին և հրապարակում անելուց և առավել ևս որևէ գերատեսչության անգործության մեջ մեղադրելուց առաջ փորձել ուսումնասիրել տվյալ գերատեսչության գործունեության շրջանակը, իսկ Տեսչական մարմնի իրազեկման, խորհրդատվության և հանության հետ տարվող աշխատանքների բաժին կապվելով կարող էիք ստանալ պարզաբանումներ, ինչպես դա այսօր արեցին բազմաթիվ ԶԼՄ-ներ»,- նշել են տեսչական մարմնից։ 

  --00—ՄՀ