Թուրքիայում քուրդ կին ակտիվիստը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

նկար

Թուրքիայում գործող  քրդական «Ազատ կանանց» շարժման (Tevgera Jinên Azad-TJA) խոսնակ Այշե Գյոքքանը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման, գրում է ermenihaber-ը։

Ըստ աղբյուրի՝ նա մեղադրվում է «ահաբեկչական կազմավորման անդամ և ղեկավար լինելու» համար։ Ազատազրկման որոշումը կայացրել է Դիարբեքիրի ծանր հանցագործությունների 9-րդ դատարանը։

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ նախկինում մի քանի անկամ ձերբակալված և ազատ արձակված Այշե Գյոքքանը կալանավորվել և ազատազրկվել է 2021 թվականի փետրվարի 1-ին։

--00—ԼՄ