Սոցիալական և միգրացիայի հարցերի փոխնախարարը հրաժարական է տվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Հասարակական

Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի փոխնախարար Վահրամ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Սիրելի Հայրենակիցներ,

Այսօր՝ սեփական դիմումիս հիման վրա, դադարեցրել եմ աշխատանքս, որպես Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի փոխնախարար.

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր հետպատերազմյան ծանր ժամանակահատվածում կանգնած են եղել մեր կողքին․

Շնորհակալ եմ բոլոր Արցախցիներին վստահության համար»:

--00--ԿԿ