Մոռացե՛ք վարչապետ և նախագահ դառնալը, միաբանվե՛ք, թշնամին Երևան է հասնելու. Վահե Շահվերդյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

«Մոռացե՛ք վարչապետ և նախագահ դառնալը, միաբանվե՛ք, թշնամին Երևան է հասնելու»,- 24TV-ի հետ հարցազրույցում նշեց բեմադրիչ, ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանը՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական խնդիրներին և սահմանին տիրող իրավիճակին:

Օրերս Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում էր՝ «Երկիր հայրենի» և «Անուշ» ներկայացներով՝ Վահե Շահվերդյանի բեմադրությամբ: Դերենիկ Դեմիրճյանի պիեսում նկարագրված Անի մայրաքաղաքի հանձնումը բեմից հնչում էր նորովի՝ ընդհանուր եզրեր գտնելով Շուշիի կորստյան հետ։

«Անին հանձնած դավաճան Վեստ Սարգիսի կերպարն այսօր էլ ուժեղ է, զորեղ է, Շուշին կորցրեցինք. պատմությունը դաս չի դառնում մեզ համար: Կա՛ դավաճանություն և չկա՛ միաբանություն, մեր դրականն ու բարոյականը համահունչ չեն այն բացասականի հետ, որն առկա է յուրաքանչյուրի էության մեջ այսօր: Սյունիքից տարածքներ ենք կորցնում, իսկ թշնամին հոխորտում է, թե գալու է Երևան: Հայեր, միաբանվե՛ք»,- շարունակում է Վահե Շահվերդյանը:

Ավելի մանրամասն դիտե՛ք տեսանյութում: