Երևանում ոստիկաններն իրականացրել են օպերացիա. միջոցառմանը գաղտագողի հետևել է ոստիկանապետը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24 News

ю

Արդեն  2 ժամից ավելի է, ոստիկանությունը ուժեղացված ծառայություն  է կատարում Երևան քաղաքի Նոր Նորք  վարչական շրջանում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները կանգնեցնում են ավտոմեքենաները, ներկայանում, ապա վարորդներից պահանջում վարորդական իրավունքի վկայականն ու ավտոմեքենայի տեխանձնագիրը:

Այդ կարճ ժամանակահատվածում հայտնաբերվեցին  մի քանի վարորդներ, ովքեր ավտոմեքենաները վարում էին իրենց մոտ չունենալով վարորդական իրավունքի վկայական:

Ֆոտոլրագրողը  հայտնում է նաև, որ հայտնաբերվել են նաև զենք-զինամթերք, դուբինկաներ:

Բոլոր օրինախախտ վարորդները ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  պարեկների կողմից ենթակվեցին վարչական պատասխանատվության:

Ֆոտոլրագրողը  հայտնում է, որ ոստիկանների այդ միջոցառմանը գաղտագողի հետևում էր Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

--00--ԱՀ