Ադրբեջանն ազատ է արձակել Սյունիքում ձերբակալված իրանցի վարորդներին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ադր

Ադրբեջանն ազատ է արձակել Գորիս-Կապան ճանապարհին ձերբակալված իրանական բեռնատարների երկու վարորդներին։ Այդ մասին հայտարարություն է տարածել Ադրբեջանի մաքսային պետական կոմիտեն։ Վարորդներին արդեն հանձնել են Իրանին։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 9-ից ՀՀ Սյունիքի մարզի Որոտան գյուղի մոտ ադրբեջանական ոստիկանության հենակետ է տեղակայվել։ Սեպտեմբերի 11-ից ադրբեջանցիները ելքի ու մուտքի տուրքեր են պահանջում իրանական բեռնատարներից։ Իսկ սեպտեմբերի 15-ին ձերբակալել էին իրանական երկու բեռնատարի վարորդների, մեղադրանքը՝ ապօրինի բեռներ տեղափոխում Արցախ։

--00—ԼՄ