Նախօրեին բացահայտվել է հանցագործության 88 դեպք, որից 11-ը՝ թմրամիջոցի հայտնաբերման

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

նկար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 20-ից 21-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 88 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 14, թմրամիջոցի հայտնաբերման՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության և ընտանեկան բռնության՝ 6-ական, զենք-զինամթերքի առգրավման ու սառը զենք կրելու՝ 5-ական, ապօրինի ծառահատման և ծեծի՝ 4-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է մահ, ու փաստաթուղթ կեղծելու՝ 2-ական, բնակարանային գողության, յուրացման կամ վատնման, հարկերից խուսափելու, խուլիգանության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու, սպառնալիքի, ծանր վիրավորանքի, թմրանյութի իրացման, ինքնիրավչության, սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելու կամ հարկադրելու, առևտրային կաշառքի, հոգեկան խանգարման հետևանքով արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ այն ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգի կամ շահագործման, պատմության և մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 5 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 10 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 5 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 5 մարդ զոհվել է, 32-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

--00—ԼՄ