Ձմեռային զորակոչը կմեկնարկի դեկտեմբերի 20-ից․ կառավարությունը որոշում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

զորակոչ.

Կառավարությունը հոկտեմբերի 21-ի նիստի ժամանակ որոշեց 2021-ի հոկտեմբերի 25-ից մինչև 2022-ի հունվարի 31-ը ներառյալ հայտարարել ձմեռային զորակոչ։ Խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիներին, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ինչպես նաև այն քաղաքացիների, որոնց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից նախկինում տրված տարկետումը դադարում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:

Որոշվեց 2021-ի ձմեռային զորակոչի շրջանակում մինչև 2022-ի հունվարի 31-ը ներառյալ զորացրել օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողներին:

Զինված ուժերի համալրումը շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կամ այլընտրանքային զինվորական ծառայության ենթակա քաղաքացիներով իրականացվում է 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ, իսկ օրենքով սահմանված ժամկետում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զորացրումն իրականացվում է 2021 թվականի դեկտեմբերի 16-ից մինչև 2022 թվականի հունվարի 31-ը ներառյալ:

--00—ԼՄ