ՍԱՏՄ տեսուչները շրջայցեր են իրականացրել Աջափնյակի և Դավթաշենի խոշոր խանութներում 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

նկար

Շարունակվում են ՍԱՏՄ խստացված ստուգումները՝ ուղղված Covid19-ի դեմ սահմանված միջոցառումների վերահսկմանը: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները երեքշաբթի երեկոյան լայնածավալ շրջայցեր են իրականացրել մայրաքաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների խոշոր խանութներում:

36 տնտեսավարողի մոտ անցկացված վերահսկողության ընթացքում կազմվել է 21 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։

ՍԱՏՄ երեկոյան ստուգայցեր կանցկացնի նաև այսօր:

Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

--00—ԼՄ