Մոսկվայում նոր սահմանափակումներ են ընդունվել՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Կորոնավիրուս

Մոսկվայում կորոնավիրուսի համավարակի պատճառով հոկտեմբերի 28-ից մինչև նոյեմբերի 7-ը ոչ աշխատանքային կլինեն: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

«Իրավիճակը Մոսկվայում շարունակում է զարգանալ վատագույն սցենարով: Առաջիկա օրերին կհասնենք վարակի պատմական բարձր ցուցանիշների»,- ասվում է քաղաքապետի կայքում:

Դադարեցվում է առևտրի և ծառայությունների ոլորտի բոլոր ձեռնարկությունների աշխատանքը՝ բացառությամբ դեղատների, մթերքի և առաջին անհրաժեշտության իրեր վաճառող խանութների: 

Դպրոցներում և մանկապարտեզներում արձակուրդ կհայտարարվի: Փակվում են գեղեցկության սրահները, ֆիտնես ակումբներն ու լողավազանները։

Բացի այդ, չպատվաստված և չհիվանդացած մոսկվացիների սոցիալական քարտերը կարգելափակվեն։

--0--ԿԿ