ԲԴԽ և ԴԱՀԿ անդամներն աշխատանքային քննարկում են ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ԲԴԽ ԴԱՀԿ

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն այսօր հյուրընկալել է Բարձրագույն դատական խորհրդի անդամներին։ Այս մասին հայտնում են ԴԱՀԿ-ից:

Աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են կատարողական թերթը հարկադիր կատարման դիմումով փոխարինելու, դատարանների և Հարկադիր կատարումն  ապահովող ծառայության միջև էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունն ապահովելու և կատարելագործելու, ինչպես նաև կատարողական վարույթների արդյունավետությունը բարձրացնելուն առնչվող մի շարք հարցեր։

Հատկապես կարևորվել է արդարադատության և կատարողական վարույթների թվայնացման ուղղությամբ ներկայումս կատարվող աշխատանքներում Բարձրագույն դատական խորհրդի և Հարկադիր կատարումն  ապահովող ծառայության փոխգործակցության ու առանձին լուծումների փոխհամաձայնեցման անհրաժեշտությունը։

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանի ուղեկցությամբ Խորհրդի անդամները շրջայց են կատարել նաև Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Ծառայության մասնաշենքում տեղակայված նստավայրում։

--00--ԱԹ

Տեսանյութեր