Լավրովը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ կքննարկի ԼՂ-ում հումանիտար աջակցության հարցը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հոկտեմբերի 22-ին հանդիպում կանցկացնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսի հետ: Այս մասին իր հերթական ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ մշտական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկելու են մի շարք հարցեր, այդ թվում՝ Սիրիայում, Աֆղանստանում, Եթովպիայում, Եմենում, Ուկրաինայում և Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ-ի գծով հումանիտար աջակցություն տրամադրելու մասին:

--00--ԱԹ