Գործադրում ենք ջանքեր ԼՂ-ում խաղաղապահների պատասպանատվության գոտում հրադադարի համար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21,  24 News

Զախարովա

Լեռնային Ղարաբաղում Ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տակ գտնվող գոտում տիրող իրավիճակը, այդ թվում՝ վերջերս տեղի ունեցած միջադեպերը, քննարկվել են ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ հոկտեմբերի 14-ին կայացած եռակողմ հանդիպմանը: Այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան

«Հարցը նաև ռուսական խաղաղապահ զորակազմի և ՀՀ և Ադրբեջանի ԶՈւ գլխավոր շտաբերի մակարդակով տեղի ունեցող քննարկումների մշտական թեման է ։ Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը՝ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումը թույլ չտալու նպատակով»,- ասել է Զախարովան։

 --00—ՄՀ

Տեսանյութեր