20 տարի ժողովրդին սովորեցրել են, որ իշխանության ներկայացուցիչը պետք է հաղթի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

«Կարևոր է, որ գերիները վերադառնան, երկրորդական խնդիր է, ով կդիմավորի, եթե ցանկանում են դրա համար քննադատել, իրենց խնդիրն է: Որոշ մարդիկ փորձում են վերադարձի հետ կապված ինչ-որ բաներ գտնել։ Հանրայնորեն Փաշինյանի կողմից ասվել է, որ կտրամադրենք քարտեզները, եթե վերադարձնենք գերիներին, բայց իմ կարծիքով, սա այդ դեպքը չէ»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը:

Անդրադառնալով, ՏԻՄ ընտրություններին, պատգամավորը նշեց, որ ընտրությունները ցույց տվեցին, որ իշխանությունը գնում է ժողովրդավարության ճանապարհով:

«Հասարակությանը 20 տարի սովորեցրել են, որ  իշխանության ներկայացուցիչը պետք է հաղթի: Առաջ՝ ինչքան ուզենք, այնքան կխփենք էր, հիմա մարդիկ իրենք են ընտրում»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։