Մահացել է Տիգրան Կարապետյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Thumbnail

Մահացել է ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը: Այս մասին 24News-ին հայտնել են նրա մերձավոր շրջապատից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ քաղաքական գործչի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր, նա գտնվում էր Թիվ 1 համալսարանական հիվանդանոցի վերակենդանացման բաժնում, միացված էր արհեստական շնչառության սարքին։

Տիգրան Կարապետյանը, չնայած հաղթահարել էր կորոնավիրուսը, մեկ շաբաթ անց իրեն սկսել է շատ վատ զգալ, վիճակը կտրուկ ծանրացել է, ինչի արդյունքում էլ շտապ տեղափոխվել է հիվանդանոց։

--00--ԱԹ

Տեսանյութեր