Կասեցման միջնորդությունը, չնայած հիմնավորվածությանը, բավարար կողմ ձայներ ՍԴ-ում չի հավաքել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21,  24 News

․

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է, թե իրենց կողմից Առողջապահության նախարարի հայտնի հրամանի առնչությամբ ՍԴ դիմում և միջնորդություն ներկայացնելուն ինչ զարգացումներ են հաջորդել։ 

«Սիրելի հայրենակիցներ, հիշեցնեմ, որ մեր կողմից անհապաղ արձագանք էր տրվել հանրության հիմնավոր և օբյեկտիվ բողոքին Առողջապահության նախարարի հայտնի հրամանի մասով, որով այն փաստացի վերածվել էր հարկադիր պատվաստման գործընթացի: Մեր կողմից ներկայացվել էր ՍԴ դիմում և միջնորդություն, որպեսզի ակնհայտ հակասահմանադրական հրամանը կասեցվի:

Սահմանադրական դատարանը վարույթ է ընդունել մեր դիմումը, որոշել է այն քննության առնել բանավոր ընթացակարգով, քննության օր է նշանակվել բավականին սեղմ ժամկետ, այն է՝ նոյեմեբերի 25-ը:

Կասեցման միջնորդությունը, չնայած դրա հստակ հիմնավորվածությանը, բավարար կողմ ձայներ ՍԴ-ում չի հավաքել:

Մեկ անգամ ևս ուզում եմ կարծիքս ասեմ. ես կողմ եմ պատվաստմանը, դեմ եմ հարկադրանքին: Դեմ եմ, որպեսզի կառավարությունը հետազոտման ծախսերի փոխհատուցման իր պարտականությունը թողնի ժողովրդի վրա, սպառնալիքով խոսի ժողովրդի հետ՝ պարզ ու անկեղծ կոմունիկացնելու փոխարեն:

Փաստ է, որ այսօրվա համաշխարհային առողջապահական համակարգը, կորոնավիրուսային համավարակի ու այս չարիքի դեմ ավելի լավ լուծում, քան պատվաստումն է, չունի, սակայն հարկադրանքի, հավելյալ ծախսեր ստեղծելու կամ սպառնալաիքի պայմանները ևս անընդունելի են:

Կառավարությունը, գործատուները և աշխատողները պետք է գիտակցեն, որ այս հարցն այլևս վեճ է Սահմանադրական դատարանում»,- գրել է պատգամավորը:

--00--ԱՀ

Տեսանյութեր