Իրանն ու ՌԴ-ն տարածաշրջանում անվտանգության ապահովման շուրջ պայմանավորվածության են եկել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

ՌԴ Իրան

Այցով Մոսկվայում գտնվող Իրանի զինված ուժերի շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաքերին ասել է, որ Իրանն ու Ռուսաստանը պայմանավորվել են տարածաշրջանում գործունեություն ծավալել, որը կապահովի անվտանգությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ IRNA-ի հետ զրույցում Բաքերին ասել է, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ զրույցները դրական և կառուցողական են եղել:

Բաքերին նշել է, որ Իրանն ու Ռուսաստանը մշտապես աջակցել են միմյանց հետ՝ միջազգային ասպարեզում, և երկու երկրների միջև թյուրիմացություն չի եղել, քանի որ նրանք նույնական կարծիքներ ունեն Սիրիայի, Կովկասի, Պարսից ծոցի և Կարմիր ծովի վերաբերյալ:

Նա նաև ասել է, որ Իրանն ու Ռուսաստանը երեք ամիս անց Թեհրանում ռազմական հանձնաժողովի համատեղ նիստ կանցկացնեն ՝ քննարկելու երկկողմ ռազմական կապերը, պաշտպանական արդյունաբերությունը և ռազմական պայմանագրերը, Սիրիայում իրավիճակը, տարածաշրջանում անվտանգությունը և ահաբեկչության դեմ պայքարը:

--00--ԱԹ