Եղոյանն Իտալիայի Սենատում ներկայացրել է Արցախի պատերազմից հետո ստեղծված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21,  24 News

հանդիպում

ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Իտալիայի խորհրդարանում հանդիպումներ ունեցա Իտալիայի Սենատի՝ Եվրամիության քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դարիո Ստեֆանոյի և պատգամավորների պալատի՝ Եվրամիության քաղաքականության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սերջիո Բատելլիի հետ։

Քննարկեցինք երկկողմ փոխգործակցությանն ու ՀՀ֊ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկմանն առնչվող մի շարք հարցեր։ Գործընկերներիս մանրամասն ներկայացրի Արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու վերջին զարգացումները։ Խոսեցինք նաև Իտալիայում հայկական մշակութային ժառանգության խնամքին առնչվող հարցերից։

Այս և հաջորդ տարվա ընթացքում ԵՄ ֆինանսավորմամբ Իտալիայի և Հունաստանի խորհրդարանների հետ իրականացնում ենք ՀՀ ԱԺ ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման Թվինինգ ծրագիրը։ Հիշեցնեմ, որ ՀՀ Ազգային Ժողովն առաջին անգամ է օգտվում ԵՄ փորձի փոխանակման այս կարևոր գործիքից»։

--00--ԱԹ