Նիկոլ Փաշինյանը մեկուսացել է թիմից․ «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

ю

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանը տևական ժամանակ մեկուսացել էր` չէր շփվում թիմի հետ: Անգամ ՏԻՄ ընտրություններից հետո չէր հավաքել թիմին, որ «դուխ» տար և կատարվածը վերլուծեր։

Միակ մարդը, ով վերջին շաբաթներին ելումուտ է անում և անմիջական կոնտակտ ունի նրա հետ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն է։ Նա գրեթե ամեն օր երեկոյան հյուրընկալվում է կառավարական առանձնատանը և մի քանի ժամ առանձնանում նրա հետ։ Թե ինչու հենց Ռուբինյանը, և ինչ հարցեր են ժամերով քննարկում, մեր աղբյուրները չգիտեն: Ենթադրում են, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապը նախկին խոսնակ Վլադիմիր Կարապետյանի փոխարեն այժմ ապահովում է Ռուբեն Ռուբինյանը, բայց դա ընդամենը վարկած է։

Մեզ ասացին, որ վերջին շաբաթներին անգամ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին չի վստահում, որովհետև մամուլում գրվել է, որ ռուսները նրան են տեսնում վարչապետի պաշտոնում, և Հայաստանում ռուսական ազդեցության շրջանակներին ասվել է` աջակցեք վերջինիս: Երեկ երեկոյան Փաշինյանը վերջապես հանդիպեց թիմակիցների հետ․ նա ԱԺ էր եկել՝ ՔՊ խմբակցության հետ քննարկելու իրավիճակը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

--00--ԱՀ