Ռուս խաղաղապահներն օգնություն են հասցրել ԼՂ-ի Խրամորթ գյուղի 320 ընտանիքների

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

Ռուս խաղաղապահներն ու բարերարները մարդասիրական օգնություն են ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի Խրամորթ գյուղի ավելի քան 320 ընտանիքների, այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։

Ըստ գերատեսչության՝ ընդհանուր առմամբ հանձնվել է մոտ 1,2 տոննա մարդասիրական օգնություն։ Դպրոցական պարագաները բաժանվեցին երեխաներին, բազմազավակ ընտանիքները ստացան, մասնավորապես, վառարաններ, հագուստ, կոշիկ և առաջին անհրաժեշտության իրեր: Դիզելային գեներատորներ են հատկացվել դպրոցին և գյուղապետարանին։

Օգնությունը նախ ռուսական ռազմատրանսպորտային ինքնաթիռով հասցվել է Երևան, իսկ հետո խաղաղապահները մեքենաներով այն հասցրել են Լեռնային Ղարաբաղ։

--00—ԼՄ