«Պատվաստումների օր Երևան քաղաքում»․ պատվաստումների հնարավորություն կընձեռվի նաև կիրակի օրը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

պատվաստում

ՀՀ առողջապահության նախարարության և  Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ բոլոր ցանկացողներին թագավարակի դեմ պատվաստվելու հնարավորություն կընձեռվի նաև կիրակի օրը՝ հոկտեմբերի 24-ին: 

«Պատվաստումների օր Երևան քաղաքում» միջոցառման շրջանակներում Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետր ազգային ակադեմիական թատրոնի բակում, ժամը 11:00-ից 18:00-ն տեղակայված կլինեն «Գրիգոր Նարեկացի ԲԿ» , «Թիվ 20 պոլիկլինիկա» ,«Արաբկիր մանկական պոլիկլինիկա» ՓԲԸ մասնագետների շարժական կետերը: Պատվաստումը կիրականացվի ՀՀ-ում կիրառություն ստացած բոլոր պատվաստանյութերի տեսակներով: 

 --00—ՄՀ

Տեսանյութեր