«Ford»-ը Ազատության պողոտայում բախվել է պատին. խաղալիքների խանութն ու դեղատունը վնասվել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

Հոկտեմբերի 22-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։40-ի սահմանում «Ford Transit» մակնիշի ավտոմեքենան Ազատության պողոտայում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին և բախվել Ազատության պողոտա թիվ 11 շենքի պատին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ նախնական տեղեկության՝ տուժածներ չկան, սակայն շենքի առաջին հարկում գործող խաղալիքների խանութն ու դեղատունը կրել են խոշոր չափի նյութական վնաս։ 

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Վթարի մասին տեղեկանալով՝ Արաբկիրի թաղապետ Արմեն Դանիելյանը հանձնարարությամբ դեպքի վայր են օպերատիվորեն ժամանել թաղապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Արմեն Մկրտչյանի գլխավորությամբ՝ կատարելու համար ճանապարհի լվացման աշխատանքներ։

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը։ 

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքված քաղաքացիները նշում էին, որ մինչ պարեկների ժամանումը, վարորդին օգնություն են ցուցաբերել դեղատան և խաղալիքների խանութ-սրահի աշխատակիցները, գրում է  shamshyan.com-ը։

--00—ԼՄ

Տեսանյութեր