Պատվաստանյութերը կանխարգելում են մահացությունը նաև կորոնավիրուսի դելտա շտամից. Թորոսյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

Պատվաստանյութերը կանխարգելում են մահացությունը նաև կորոնավիրուսի դելտա շտամից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ վերջերս Շոտլանդիայում իրականացված հետազոտությունը, որին մասնակցել է 1.5 մլն մեծահասակ, պարզել է, որ կորոնավիրուսի դելտա շտամից մահերի կանխարգելման գործում «ԱստրաԶենեկա» և «Պֆայզեր» պատվաստանյութերը հավասարապես արդյունավետ են:

Ըստ Թորոսյանի՝ պատվաստանյութերի արդյունավետությունը դելտա շտամից մահացությունից պատվաստման 2 դոզան ստանալուց 14 օր հետո 90 % է «Պֆայզերի» դեպքում և 91 %՝ «ԱստրաԶենեկայի» դեպքում:

Արսեն Թորոսյանը նաև հրապարակել է հետազոտության մանրամասները, որին հնարավոր է ծանոթանալ այստեղ:

նկար

--00—ԼՄ