Երևանում տրակտորն աշխատանքներ կատարելիս կողաշրջվել ու փլուզել է քարե պարիսպը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Հասարակական

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Կարմիր խաչի հարևանությամբ, տրակտորը շրջվել է և փլուզել պատը։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Պարզվել է, որ Աշտարակի խճուղու թիվ 50/1 հասցեում գտնվող «Էսթեռ ֆուդ» ընկերության տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում «GՏB» մակնիշի տրակտորը, որը վարել է Ռաֆիկ Խաչատրյանը, աշխատանքներ իրականացնելիս կողաշրջվել է, ապա բախվել քարե պարսպին, ինչի հետևանքով մոտ 25 քմ քարե պարսպի հատվածը փլուզվել է։

Վարորդին առաջինը օգնության են հասել «Էսթեռ ֆուդ» ընկերության աշխատակիցները։ Բարեբախտաբար, տուժածներ չկան։

--0--ԿԿ