Ձերբակալվել է ԲՀԿ նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Հասարակական

Ձերբակալվել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադևոսյանը: 

Նա տեղեկացրեց, որ Հայրապետյանը ձերբակալվել է ՔՕ 112 հոդվածի առաջին մասով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը):

«Կալանավորման միջնորդություն է ներկայացվել Դատախազություն»,-հավելեց Թադևոսյանը:

--0--ԿԿ