Կարսի 100-ամյա հայկական եկեղեցին վերացման վտանգի տակ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

Կարս քաղաքի Քալեիչի թաղամասում գտնվող հարյուրամյա հայկական եկեղեցին, որ հայտնի է նաև «Ռուսական եկեղեցի» անունով, վերջնականապես վերանալու վտանգի տակ է։ Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղյտնում են թուրքական ԶԼՄ-ները։

Հայկական աղբյուրի համաձայն՝ եկեղեցին «Ռուսական» է կոչվում, քանի որ ժամանակին այն օգտագործվել է նաև ռուսների կողմից։ Եկեղեցու պատերը փլվել են, իսկ ներսում գանձագողերը փոսեր են փորել։

Թուրքական աղբյուրը շեշտում է, որ Կարսում պատմական հուշարձանները մեկ առ մեկ անհետանում են, իսկ կանգուն մնացած պատմական կառույցներն էլ թողնված են բախտի քմահաճույքին, և որ Թուրքիայի ամենանշանավոր պատմական հուշարձաններն ունեցող այս քաղաքի տեսարժան վայրերին բավարար չափով ուշադրություն չի հատկացվում։

Աղբյուրը նաև հայտնում է, որ Կարսի ներկայիս բնակիչները թուրքական լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում ընդգծել են եկեղեցին փրկելու անհրաժեշտության մասին։

--00—ԼՄ

Տեսանյութեր