150 մլն դոլարի շինարարություն. ռուսները Երևանում մետրոյի նոր կայարան կկառուցեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Երևանը մոտ ապագայում մետրոյի նոր կայարան կունենա։ Քաղաքապետարանի  հայտարարած` Աջափնյակ վարչական շրջանում մետրոյի կայարանի նախագծման մրցույթում հաղթել է ռուսական «Մետրոգիպրոտրանս» ընկերությունը։ 

Երևանի մետրոպոլիտենի առաջին ուղերթից շուրջ 40 տարի է անցել, և մինչ օրս մետրոն ամենահարմարավետ ու ամենաարագ փոխադրամիջոցներից մեկն է։

Վերջին անգամ մետրոյի կայարանների թիվն ընդլայնվել է 1996 թվականին, երբ շահագործման հանձնվեց  Շենգավիթ-Չարբախ հատվածը։  Այնուհետ մետրոյի կայարանների թվի ավելացման մասին ներկայիս իշխանությունը սկսեց խոսել դեռ 2018թ-ից։

Մանրամասները՝ տեսանյութում։