Ստավրոպոլի երկրամասում ահաբեկչություն է կանխվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

ահաբեկչություն

Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարել է, որ Ստավրոպոլի երկրամասում ահաբեկչություն է կանխվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Հաղորդվում է, որ կանխվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման աջակցի կողմից Ստավրոպոլի երկրամասի տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներում ինքնաշեն պայթուցիկ սարքի միջոցով աղմկահարույց ահաբեկչություն իրականացնելու փորձը:

Կասկածյալը բերման է ենթարկվել։ Վերջինիս տան խուզարկության ժամանակ հայտնաբերվել ու առգրավվել են պայթուցիկ նյութեր, ինչպես նաև զինամթերք. հանցագործը դրանցից նախատեսում էր ռումբ հավաքել: 

--00--ԱԹ