ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Աստանայի ձևաչափի շրջանակներում Սիրիայի հարցով Ժնևում կայացել է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի պատվիրակությունների հանդիպումը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը, վերջիններս մասնակցել են Սիրիայի սահմանադրության քննարկումների 6-րդ փուլին:
Ժողովը նախագահել է թուրքական պատվիրակությունը՝ Թուրքիայի արտգործնախարարությունը ներկայացնող Սելչուկ Ունալի գլխավորությամբ: ՌԴ-ի պատվիրակությունը գլխավորել է ՌԴ նախագահի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսնադր Լավրենտևը: Իսկ Իրանի պատվիրակությունը գլխավորել է փոխարտգործնախարար Ալի Ասգար Հաջըն։
Ժողովից դուրս Թուրքիայի ու Իրանի ներկայացուցիչներն առանձին հանդիպում են ունեցել, որի ընթացքում նույնպես քննարկվել է Սիրիային առնչվող տարբեր հարցեր, այդ թվում Իդլիբի հարցը:
--00--ԱԹ