Արթուր Թովմասյանը այցելել է «Ապագա սերունդներ» հիմնադրամ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

Թովմասյան

 

Հոկտեմբերի 22-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը այցելել է «Ապագա սերունդներ» հիմնադրամ: Խորհրդարանի ղեկավարը՝ հիմնադրամի նախագահ Գրիգորի Գաբրիելյանցի ուղեկցությամբ, ծանոթացել է երկրաբանական ծառայության գտածոներին: Ցուցադրված  էին շուրջ 10 տեսակի նմուշներ, այդ թվում՝ Վազգենաշենից բերված հատուկ մարմարը, որի քարհանքը, ցավոք, գտնվում է թշնամու ենթակայության տակ:

Քարանմուշները մշակվում են հիմնադրամի գրասենյակի հարակից տարածքում գործող արտադրամասում, որտեղ աշխատում  է  12 հոգի, ևս 7 հոգի  ներգրավված են  երկրաբանական ծառայության մեջ:

Մշակված քարի վաճառքից ստացված հասույթը ուղղվում է «Ապագա սերունդներ» հիմնադրամի  սահմանամերձ  ու փոքր գյուղերում իրականացվող  կրթական  ու մշակութային ծրագրերին:

--00—ՄՀ