Նոր Նորքում պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Հասարակական

Հոկտեմբերի լույս 21-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Նոր Նորքի 1-ին զանգվածում ծառայություն կատարելիս, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել Մեղրիի բնակիչ, 33-ամյա տղամարդու:

Ոստիկանությունից հայտնում են, որ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 12 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված: 

Ըստ բերման ենթարկվածի՝  հայտնաբերվածը մարիխուանա է: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Նախապատրաստվում են նյութեր: 

--0--ԿԿ