ՃՏՊ՝ Չարենցավան-Հրազդան ճանապարհին. մեկ քաղաքացի հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

ՃՏՊ

Հոկտեմբերի 22-ին, ժամը 12։18-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» (վարորդ՝ Ա․Վ․, ծնված 1991 թ.) և «ZIL»  (վարորդ՝ Ա․Պ․, ծնված 1985 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

Փրկարարները «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայում արգելափակված ուղևոր Ռ․Ղ․-ին (ծնված 1996 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:

--00--ԱԹ