Ստուգայցեր՝ Քանաքեռ-Զեյթուի խոշոր խանութներում․ 16 արձանագրություն է կազմվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նկար

COVID-19-ի կանխարգելմանն ուղղված խստացված վերահսկությունը երեկ երեկոյան ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները շարունակել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի խոշոր խանութներում, տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։

 34 տնտեսավարողի մոտ անցկացված ստուգայցերի ընթացքում կազմվել է 16 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։

 ՍԱՏՄ երեկոյան ստուգայցեր կանցկացնի նաև այսօր:

 Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով:

Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, մակերեսները պետք է պարբերաբար ախտահանվեն, ունենան ախտահանման գրանցամատյաններ, աշխատակիցները պետք է լինեն պատվաստված կամ ունենան ՊՇՌ թեստի բացասական պատասխան։

--00—ԼՄ