Որո՞նք են վերջին խնդիրները կամ ինչո՞ւմ է Հայաստանը շահագրգռված

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Հասարակական

«5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պուտինն ասում է՝ «Ադրբեջանը շահագրգռված է Նախիջեւանի հետ նորմալ հաղորդակցության իրականացման եւ հաղորդակցությունների ապասառեցման հարցում։

Սա Հայաստանի առջեւ ծառացած առաջին խնդիրներից է»: 

Իսկ որո՞նք են վերջին խնդիրները կամ ինչում է Հայաստա՞նը շահագրգռված..... չհասկացա այդպես էլ: Գուցե՝ «.....Տարածաշրջանում ստեղծել արդյունավետ տնտեսական կյանք, արդյունավետ փոխգործակցություն: Այդ թվում՝ ապագայում Ադրբեջանի հե՞տ»: 

Ողբամ քեզ, Հայաստան: Սրա համա՞ր տվեցինք մեր լավագույն զավակների կյանքը. որ գռզոներն ու սիփանիկները թուրքի հետ տնտեսական շա՞հ զարգացնեն ուզում եք ցավից ու անճարությունից խելագարվե՞նք:

Չէէէ, չենք խելագարվելու, մի օր ամեն ինչ մեր ձեռքով ենք ուղղելու, մեր ձեռքով  ու Հայկի նետով՝ եռաժանի: 

Վկա է Աստված...»:

--0--ԿԿ