Նախարարն աղավաղված մեջբերմամբ հրապարակել է ինձ հետ իր իսկ նախաձեռնած հեռախոսազրույցի փաստը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է ՀՀ պաշտպանության նախարարության՝ այսօր տարածած հաղորդագրությանը, որով ՊՆ-ն ՄԻՊ գրասենյակին կոչ էր անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից

«1. Զարմացած եմ, որ Պաշտպանության նախարարը միակողմանի ու աղավաղված մեջբերումով հրապարակել է ինձ հետ իր իսկ նախաձեռնած հեռախոսազրույցի փաստը:

2. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշումները նույնն են և մազաչափ անգամ չեն փոխվել:

3. Թեման համարում եմ փակված»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

--00--ԱԹ