ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24 News
Առողջապահության նախարարության հաղորդած տվյալներով երեկ կատարվել է 18 598 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2146 նոր դեպք և 42 մահվան դեպք:
24News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, թե ի՞նչն է պատճառը, որ Հայաստանում պատվաստման ցուցանիշը ցածր է: Քաղաքացիների կարծիքով, հասարակությանը պետք է իրազեկել պատվաստման կարևորության, և հիվանդության վտանգավորության մասին, որպեսզի ցանկանան պատվաստվել:
«Չպատվաստվողները հավանաբար գիրք չեն կարդում, չեն հետևում լուրերին: Մարդիկ ավելի շատ հավատում են հարևանին, տատիկին, քան նախարարությունը: Տարօրինակ է, որ մարդիկ չեն պատվաստվում, ինչը այսօր քաղաքակիրթ մարդկանց համար հասանելի է»,- նշեց քաղաքացիներից մեկը:
--00--ԱՀ