Մեզ տանում են մատաղ անելու, թշնամիները խաղաղության փոխարեն նոր պատերազմ են սկսելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Մեզ տանում են մատաղ անելու, թշնամիները խաղաղության փոխարեն նոր պատերազմ են սկսելու: Այս մասին 24TV֊ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Ազգային ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ Վարուժան Ավետիսյանը։

Ավետիսյանի համոզմամբ, Փաշինյանը Սյունիքը հանձնելու քաղաքականություն է վարում, անուղղակի խոսում են դրա մասին:

«Ճանապարհների, միջանցքների մասին խոսակցությունները դրա վկայությունն են»,-հավելեց բանախոսը։

Մեր զրուցակցի կարծիքով, Եթե Փաշինյանը ժամանակին լսեր իրենց խորհուրդները, ապա ուրիշ իրավիճակ կլիներ։

Նա նաև ավելացրեց, որ բևեռը դեմ չէ խաղաղությանը, բայց զգուշացնում են՝ այս իրավիճակում դա հնարավոր չէ, խաղաղության հասնելու համար բոլորովին այլ պայմաններ և իրողություններ են անհրաժեշտ։

Մանրամասները՝ տեսանյութում։