«Երկիրը մաս-մաս հանձնում են, բայց մարդ են ման գալիս՝ վրեն մունաթ գան»․ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գրառումը․

«ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղարը, պաշտպանության նախարարը ՄԻՊ-ի՝ Սոթք-Խոզնավար հատվածի վերաբերյալ ներկայացվող զեկույցներին ակտիվ հակադարձելու փոխարեն, պետք է նախ պատասխան տան՝ ինչպե՞ս, ի՞նչ հանգամանքներում ադրբեջանական զորքերը մայիսի 12-ին անարգել, առանց մարտերի տարբեր խորություններով ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք։

Այդ ագրեսիայի պատասխանը ո՞վ է տալու։ Ո՞վ է պատասխան տալու սահմանագծի այդ հատվածն անպաշտպան թողնելու, Ադրբեջանին համապատասխան հատվածում «չդիմավորելու» և պաշտոնական տեղեկություններով, մինչև 3.8 կմ խորությամբ ներթափանցումը թույլ տալու համար։

Թե չէ բուն խնդիրը թողած ԱԽ քարտուղարը հեքիաթ է պատմում, թե բա՝ բանակցում ենք, որ դուրս գան, ՊՆ-ն ասում է՝ ադրբեջանցիները ամրաշինական աշխատանք չեն տանում և այլն։

Ձեր մանր-մունր խորամանկությունները գնացեք ձեր շրջապատում քննարկեք, մեզ պատասխան տվեք վերևում շարադրածս հարցադրումների վերաբերյալ։

Սրանց նայի, երկիրը մաս-մաս հանձնել ու հանձնում են, բայց իրենք մարդ են ման գալիս, որ վրեն մունաթ գան»։

--00--ԱՀ

Տեսանյութեր