Պենտագոնի ղեկավարը խոսել է ՌԴ-ի հետ կանխատեսելի և կայուն հարաբերություններ ունենալու մասին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

․

Միացյալ Նահանգները կանխատեսելի և կայուն հարաբերություններ է ուզում ունենալ Ռուսաստանի Դաշնության հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Բրյուսելում ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հետ հանդիպումից հետո:

Ըստ «Ռոյթերս»-ի հաղորդագրության՝ ԱՄՆ պաշտպանության քարտուղարը նաև վերահաստատել է Նահանգների «վճռական» հանձնառությունը ՆԱՏՕ-ին և Վաշինգտոնի լայն աջակցությունը Եվրամիությանը և Թայվանին:

--00--ԱՀ