Զորամիավորումներից մեկում մեկնարկել է եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություն

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24 News

․

Հոկտեմբերի 21-ին N զորամիավորումում մեկնարկել է եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություն։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, զորավարժության ընթացքում ստուգվելու են հրամանատարական կազմի հմտությունները և գործողությունները մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերման ընթացքում, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում զինծառայողների կողմնորոշման և որոշումների կայացման ունակությունները:

--00--ԱՀ

Տեսանյութեր