Ազդակներն այնքան էլ դրական չեն. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,  24 News

Հայաստան

«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստան» դաշինքը շարունակում է մարզային այցելությունները: Այսօր նախատեսում են մեկնել Գյումրի, վաղը՝ Արմավիր, հիմնական այցելությունները շաբաթ-կիրակի են անում: Անցած շաբաթ Կոտայքում էին, դրանից առաջ՝ Լոռիում եւ Արագածոտնում: Այս այցերը որոշել են եզրափակել երեւանյան հանրահավաքով, որի օրը, նախնական ծրագրով, նոյեմբերի 9-ին է՝ կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման օրը, կամ 11-ին:

Սակայն չի բացառվում, որ մարզերից ստացած «բացասական ազդակները» հանրահավաքը չեղարկելու պատճառ դառնան: Միայն այն փաստը, որ «Հայաստան» դաշինքն ԱԺ ընտրություններում 21 տոկոս տանելուց հետո չհամարձակվեց մասնակցել ՏԻՄ ընտրություններին, արդեն խոսում է որոշակի ռեյտինգի մասին:

Դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հանրահավաքի վերաբերյալ հարցին պատասխանեց. «Մենք այդպիսի տեղեկություն դեռ չենք հրապարակել, հրապարակել ենք, որ 44-օրյա պատերազմի տարելիցին կազմակերպելու ենք տարբեր միջոցառումներ, որոնց  ֆորմատի մասին դուք տեղեկացվում եք:

Թե կլինի՞ արդյոք Ձեր ասած ժամկետում հանրահավաք, այդ մասին էլ կհայտարարվի, տարբեր պահանջներ կան՝ ընդդիմությանն ուղղված, այդ թվում՝ կտրուկ գործողությունների, բայց ես անձամբ կարծում եմ, որ գործողության չափելիության ցուցիչն արդյունավետությունն է, այլ ոչ թե նայել՝ կտրո՞ւկ է, թե՞ կտրուկ չէ այդ գործողությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00—ՄՀ