Տեղի կունենա Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,  24 News

եռակողմ

Պուտինի, Ալիևի և Փաշինյանի հանդիպումը կարող է տեղի ունենալ Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում: Ինչպես հայտնում է «ՌԻԱ-Նովոստի»-ն, սպասվում է եռակողմ հայտարարությունների ստորագրում:

ՌԻԱ-Նովոստին տեղեկացնում է, որ եռակողմ հանդիպումը նախնական տեղեկություններով կանցկացվի նոյեմբերի 8-9-ին՝ Մոսկվայում: Սպասվում է ՀՀ և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման գործընթացին վերաբերող փաստաթղթի ստորագրում:

«Դա բարդ գործընթաց է, և կողմերը՝ ՌԴ միջնորդությամբ, իրենց համար կորոշեն այս խնդրի լուծմանը հասնելու «ճանապարհային քարտեզը»: Նաև ակնկալվում է ևս մեկ հայտարարության ընդունում, որը կվերաբերի տարածաշրջանային տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը. այս կետը հիշատակվում էր դեռ նախորդ նոյեմբերին երեք երկրների առաջնորդների կողմից ընդունված հայտարարության մեջ»,- հայտնում է կայքը:

--00--ԱԹ