Ո՞րը պետք է լինի հայ ժողովրդի ու պետության քաղաքակրթական ընտրությունը. Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23,  24 News

Ընթերցողի սեղանին է դրվել հասարակական գործիչ, քաղաքագետ, Ղարաբաղյան շարժման գործիչ Լևոն Մելիք-Շահնազարյանի՝ նախկինում չտպագրված «Հայաստանի աշխարհաքաղաքական միջավայրը»: Գիրքը տպագրվել է այնպես, ինչպես գրվել է հեղինակի կողմից: Այսօր Երևանում տեղի ունեցավ գրքի շնորհանդեսը: 

Հեղինակի որդին՝ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց.

«Գաղափարախոսությունը, որ պետք է առաջնորդեր պետությանն ու ժողովրդին, դրա բացակայությունը Հայաստանը դարձրել էր բաց ծովում լողացող նավ, որը տարբեր քամիների էր տրվում, ինչ-որ տեղից ինչ-որ բան փորձում պոկել ու դրանով բավարարվում: Հուսով եմ՝ գիրքը հանրությանը ներկայացնելուց հետո կկարողանան դիսկուրս սկսել՝  ի վերջո, ո՞րը պետք է լինի հայ ժողովրդի և հայկական պետության քաղաքակրթական ընտրությունը, ի՞նչ նպատակներ պետք է դնենք, ո՞ւմ հետ փորձենք միասին քայլենք, և որ երկրներից է, որ պետք է խուսափենք ու ինչ չափով»

--00--ԱԹ