Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23, 24News

Քաղաքական

ՀՀ փոխվարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքում գրել է․

«Այսօր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության` Ստեփանավանի կենտրոնական գրասենյակում քննարկել ենք առաջիկա ՏԻՄ ընտրությունների հետ կապված հարցեր:

Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածուն համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Գրիգորյանն է: Մեր համակիրներին ներկայացրել եմ մեր կողմից իրականացվող ծրագրերը` ընդգծելով Արմեն Գրիգորյանի ներդրումը դրանց հաջողության մեջ։

Այնուհետև ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանի, Լոռու փոխմարզպետի և համայնքի ղեկավարի թեկնածուի ուղեկցությամբ շրջեցինք Ստեփանավանում, զրուցեցինք բնակիչների հետ: Այս ձևաչափով առաջիկայում նոր հանդիպումներ նույնպես նախատեսվում են»:

--0--ԿԿ