Ռիսկի խմբում գտնվող հղիները COVID-19-ի ծանր ընթացքից կարող են խուսափել՝ պատվաստվելով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24, 24News

Կորոնավիրուս

COVID-19-ի ռիսկի խմբում գտնվող հղիների շրջանում հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ընթացքից և մահվան ելքերից հնարավոր կլինի խուսափել պատվաստումների միջոցով։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն այցելել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի քովիդ կլինիկայի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, ինչպես նաև Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ։ Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:

Շրջայցի ընթացքում Անահիտ Ավանեսյանը հետաքրքրվել է հղիների և նորածինների առողջական վիճակով, խորհրդակցություն անցկացրել բուժանձնակազմի հետ։