Արցախին ռուս խաղաղապահներն ու բարեգործները մարդասիրական օգնություն են ցուցաբերել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25,  24 News

խաղաղապահ

Ռուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները բարեգործական կազմակերպության ներկայացուցիչների հետ համատեղ ակցիա են անցկացրել Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում գտնվող ուսումնական հաստատություններին և երեխաներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։

«Այսօր անցկացվեց հերթական համատեղ ակցիան անցկացվեց Մարտակերտ քաղաքում՝ առաջին կենտրոնական դպրոցում։  1-ից 3-րդ դասարանի տղաներին և աղջիկներին անհատական ​​նվերներ տրվեցին։ 1-ից 3-րդ դասարաններում սովորում է մոտավորապես 152 աշակերտ։ Շնորհակալ եմ համատեղ արդյունավետ աշխատանքի համար, և վստահ եմ, որ ապագայում մենք ռուսական խաղաղապահ ուժերի հետ միասին հիանալի արդյունավետ ակցիա կունենանք»,- ասել է բարեգործական կազմակերպության ներկայացուցիչ Օլեսյա Պոդոլսկայան։

Ձմեռվա նախաշեմին Լեռնային Ղարաբաղի հեռավոր շրջաններում էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառով Ռուսաստանից մարդասիրական ակցիայի շրջանակում բերվել են դիզելային էլեկտրագեներատոր, էլեկտրական վառարաններ և ջեռուցիչներ, գրասենյակային պարագաներ, առաջին անհրաժեշտության իրեր և տաք հագուստ։ 

 --00—ՄՀ