Պետությունից մեզ ցեղի են վերածում․ այն տարածքը, որի վրա բնակվում ենք հնարավոր է հետո չլինի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Պատերազմից հետո առավել ակտիվացավ հակաարցախյան շարժումը։ Մաքուր հագուստով, «գծված թրաշով» մարդիկ  խոսում էին ընդդեմ Արցախի ու նշում, թե Փաշինյանը փրկել է իրենց։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամ Հայկ Դերզյանը։

Նրա խոսքով՝ պատերազմից հետո Փաշինյանը Հայաստանը ներկայացնում է որպես խեղճ, որևէ նկրտում չունեցող պետություն։

«Ունենք մի իրավիճակ, երբ մեր քաղաքացիները հանգիստ չեն կարող երթևեկել Հայաստանի սահմաններով, որովհետև ինչ-որ պահից կարող է պարզվի, որ իշխանությունը այդ սահմանը ադրբեջանական է ճանաչում»․-ասաց նա։

ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամ Տիգրան Վարդանյանն էլ խոսելով սպասվելիք հնարավոր հանրահավաքների մասին, նշեց՝ «ՀՀԿ-ն իր պայքարը շարունակելու է այնքան ժամանակ, մինչև բոլորս միահամուռ բացականչենք «Առանց Նիկոլ Հայաստան»։ Կա Նիկոլ, չկա ապագա, կա ապագա, ուրեմն չպետք է այդտեղ լինի Նիկոլ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԿԿ