ՊԲ զորամասի հաշվեկշռում գրանցված ատրճանակը հափշտակելու գործը վարույթ է ընդունվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

ատրճանակ

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ ՊԲ զորամասի հաշվեկշռում գրանցված 7.62 մմ տրամաչափի TT տեսակի ատրճանակ և գործարանային արտադրության 7.62 մմ տրամաչափի փամփուշտներն անհայտ անձի կողմից դեռևս չպարզված ժամանակահատվածում հափշտակելու և ԱՀ Մարտունու շրջանի Ննգի համայնքի վարչական տարածքում ապօրինի պահելու, իսկ 2020թ. նոյեմբեր ամսվա վերջին Ստեփանակերտ քաղաքի 1981թ. ծնված բնակչի կողմից նշված վայրում դրանք հայտնաբերելու և ս.թ. սեպտեմբերի 21-ին ԱՀ ոստիկանություն կամովին հանձնելու դեպքի առթիվ ԱՀ Քրեական օրենսգրքի 245-րդ հոդվածի 1-ին մասով և 248-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00--ԱԹ